Սնունդը և առողջությունը
Կոկտեյլներ, որոնք կօգնեն նիհարել. 168.am
Առաջարկվող կոկտեյլներն օրգանիզմը կապահովեն անհրաժեշտ սննդարար նյութերով։ Դրական արդյունքը բավականին շուտ կնկատեք. քաշը կսկսի նվազել։ Steptohealth.ru-ն գրում է, որ դա տեղի կունենա ճարպերի քանակի նվազեցման շնորհիվ։ Եվս մեկ առավելություն. կոկտեյլների օգտագործման արդյունքում կկարողանաք վերահսկել օգտագործվող կալորիաների քանակը։
Մի քանի հանգամանք, որոնց հարկավոր է ուշադրություն դարձնել.
- Ըմպելիքները 200 կալորիայից ավելի չպիտի պարունակեն։
- Օգտագործվող կոկտեյլը չպետք է գերազանցի 200-750 մլ-ը։
- Բոլոր բաղադրիչները պետք է քիչ քանակով շաքար և մեծ քանակով բջջանյութ ու սպիտակուցներ պարունակեն։
- Հիշեք, որ նպատակն ավելորդ քաշից ազատվելն է։ Հետևաբար՝ կոկտեյլն օգտագործելուց առաջ և հետո ոչինչ չուտել, մինչև սննդի հաջորդ ընդունումը։
Կանաչ կոկտեյլ։ Շատ կարևոր է օրը սկսել մթերքով, որն օրգանիզմին էներգիա կհաղորդի։ Այս ըմպելիքի օգնությամբ հոգնածություն չեք զգա։
Բաղադրիչներ.
- կես բաժակ ջուր՝ 125 մլ,
- 5 ճաշի գդալ կիտրոնի կամ նարնջի հյութ՝ 50 մլ,
- կես բաժակ թարմ վարունգ՝ 100 գրամ,
- կես կանաչ խնձոր,
- 2 բաժակ սպանախ՝ 50 գրամ,
- 1 ճաշի գդալ մաղադանոս՝ 10 գրամ։
Պատրաստման եղանակը. լավ լվացեք բոլոր բաղադրիչները, խնձորի, վարունգի կեղևը հեռացրեք։ Մանր կտրատեք։ Բլենդերի մեջ լցրեք ջուրը և ցիտրուսային մրգի հյութը։ Ավելացրեք կտրատած վարունգը, խնձորը, սպանախն ու մաղադանոսը։ Խառնեք այնքան, մինչև ստանաք միասեռ զանգված։ Եթե ըմպելիքը ձեզ համար շատ խիտ է ստացվել, կարող եք մի փոքր ջուր ավելացնել։
Կոճապղպեղով և կիտրոնով ըմպելիք։ Գազարն օրգանիզմը կհագեցնի բջջանյութով և սպիտակուցներով, իսկ կոճապղպեղը կօգնի արագացնել նյութափոխանակությունը։
Բաղադրիչներ.
- 2 բաժակ քերած գազար՝ 230 գրամ,
- 1 խնձոր (գերադասելի է՝ կարմիր),
- կես թեյի գդալ կոճապղպեղ՝ 2 գրամ,
- կես բաժակ հանքային ջուր՝ 125 մլ,
- 5 ճաշի գդալ կիտրոնի հյութ՝ 50 մլ,
- 2 սառույց,
- 1 ճաշի գդալ մեղր՝ 25 գրամ։
Պատրաստման եղանակը. լավ լվացեք բոլոր բաղադրիչները, մաքրեք խնձորի, գազարի կեղևը, կտրատեք։ Մանրացրեք կոճապղպեղը։ Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում։ Ցանկության դեպքում կարող եք մեկ ճաշի գդալ մեղր ավելացնել՝ ըմպելիքը քաղցրացնելու, էներգետիկ արժեքը բարձրացնելու համար։
Վարսակի փաթիլներով մրգային կոկտեյլ։ Վարսակը մի շարք օգտակար հատկություններ ունի, այն խորհուրդ է տրվում մարդկանց, ովքեր գաստրիտ ու փորկապություն ունեն։ Մրգերի հետ համադրելու դեպքում կարող եք համեղ և սննդարար ըմպելիք ստանալ։
Բաղադրիչներ.
- 2 բաժակ վարսակի փաթիլներ՝ 100 գրամ,
- 2 բաժակ ջուր՝ 500 մլ,
- 1 բաժակ թարմ ելակ՝ 150 գրամ,
- 1 խնձոր,
- կես բաժակ նշի կաթ՝ 100 գրամ,
- 2 բանան,
- 1 թեյի գդալ դարչին՝ 5 գրամ։
Պատրաստման եղանակը. վարսակի փաթիլները եփեք 2 բաժակ ջրով (հարկավոր է եփել դանդաղ կրակին 10 րոպե)։ Թողեք սառչի, թափեք ավելորդ ջուրը։ Վարսակի փաթիլներն ու ելակը խառնեք բլենդերում։ Ավելացրեք կտրատած խնձորը, նշի կաթը, խառնեք։ Ավելացրեք բանանը։ Խառնեք, մինչև ստանաք միասեռ զանգված։ Մատուցելիս ավելացրեք դարչինը։
Ավոկադոյով կոկտեյլ։ Ավոկադոն մեծ քանակով օգտակար և հեշտ յուրացվող ճարպեր է պարունակում։ Այն օգնում է պայքարել արյան մեջ խոլեսթերինի բարձր մակարդակի դեմ։
Բաղադրիչներ.
- 1 միջին ավոկադո,
- 1 բաժակ թարմ ելակ՝ 150 մլ,
- 3 բաժակ յուղարկված կաթ՝ 750 մլ,
- 1 բանան,
- 1 ճաշի գդալ շաքար՝ 10 գրամ։
Պատրաստման եղանակը. մաքրեք ավոկադոն։ Լավ լվացեք ելակը, կտրատեք։ Երկու բաղադրիչները խառնեք բլենդերում։ Ավելացրեք կաթը, բանանը, նորից խառնեք, որպեսզի միասեռ զանգված ստանաք։
21.11.2017 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ